Իրանում ընտրություններ են․ պայքարում են նաև հայ թեկնածուները

Այսօր՝ մարտի 1--ին, Իրանում մեկնարկել են երկրի խորհրդարանի 12-րդ գումարման և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները։
ԻԻՀ ընտրություններում թեկնածու դառնալու համար գրանցված շուրջ 20000 մարդկանցից հաստատվել է ավելի քան 15000 մարդու (այսինքն մոտ 75%-ի) թեկանծու առաջադրվելու արժանավորությունը։
Իրանահայ համայնքի երկու ընտրամասերում ներկայացված են 7 թեկնածուներ։ Թեհրանի և հյուսիսային Իրանահայության ընտրամսում ներկա են 4 թեկնածուներ՝ Արա Շահվերդյանը, Ալեքս Կարապետյանը, Ժոզեֆ Ամիրյանը և Սևան Սոհրային:
Իսկ Սպահանի և հարավային Իրանահայության ընտրամասում ներկա են 3 թեկնածուներ՝ Գեղարդ Մանսուրյանը, Արման Հովսեփը և Էմին Հովսեփը:
Իրանի խորհրդարանն ունի 290 տեղ, յուրաքանչյուր տեղի համար պայքարում են ավելի քան 52 թեկնածու։ Իսկ պատգամավորական յուրաքանչյուր տեղի համար պայքարում է 6 կին թեկնածու։
Հավելենք, որ Իրանում քվեարկելու իրավունք ունի 61 միլիոն 172 հազար 298 մարդ․ երկրում քվեարկելու իրավունք ունեցող տղամարդկանց թիվը 30 միլիոն 945 հազար 13 է, իսկ կանանցը՝ 30 միլիոն 227 հազար 165:
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 3 ու կես միլիոն մարդ առաջին անգամ է քվեարկում (18 և ավելի բարձր տարեկան անձինք)։
Այս ընտրությունների համար ամբողջ Իրանում կա մոտ 59000 ընտրատեղամաս։
Կարծիքներ