Համ Արևմուտքին եք խաբում, համ հյուսիսին, համ հարավին

Համ Արևմուտքին եք խաբում, համ հյուսիսին, համ հարավին

Այս նախագծով ՔՊ-ն վտանգի է ենթարկում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին:

«Համ Արևմուտքին եք խաբում, համ հյուսիսին, համ հարավին:

Ի դեպ, ինձ ծիծաղեցնելու համար ուզում եմ շնորհակալություն հայտնել հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանին։

Ինչ տարին սկսել էր՝ այդքան չէի ծիծաղել»,- ասել է Խաչատրյանը։