Պարզ միջոց՝ առանց դիետայի ավելորդ քաշից ազատվելու համար

Պարզ միջոց՝ առանց դիետայի ավելորդ քաշից ազատվելու համար

Դիետոլոգ Գրեյմի Թոմիլսոնը կարծում է, որ կարելի է նիհարել առանց խիստ դիետաների, պարզապես նվազեցնելով սիրելի ճաշատեսակների չափաբաժինը։ Այս մասին գրում է The Sun-ը։ Մասնագետը ասել է, որ մարդիկ գիրանում են հենց սիրելի ճաշատեսակների եւ ըմպելիքների չափաբաժնի գերազանցումից։

Նա նկատել է, որ երբեմն ճաշատեսակները թվում են քիչ կալորիականություն պարունակող, մինչդեռ դրանք ավելին են պարունակում կալորիականություն, քան անհրաժեշտ է։

Թոմիլսոնը նկատել է, որ օրինակ ստանդարտ չափաբաժնով պեպերոնին պարունակում է 678 կալորիա իսկ մեծ չափաբաժինը՝ 2 000։ Նա խորհուրդ է տալիս միանշանակ ցուցաբերել զսպվածություն եւ չվերցնել մի այնպիսի չափաբաժին, որը կարող է ավելորդ կալորիաների կուտակում առաջացնել, ինչն էլ ի վերջո դառնում է ավելորդ քաշ։