ՀՀ-ն արգելափակում է ռուսական ընկերությունների վճարումները․ «Կոմերսանտ»

ՀՀ-ն արգելափակում է ռուսական ընկերությունների վճարումները․ «Կոմերսանտ»

Պատժամիջոցների վտանգի պատճառով հայկական, ղազախական և հոնկոնգյան բանկերը սկսել են արգելափակել ռուսական ընկերություններից զուգահեռ ներմուծման միջոցով մատակարարվող պրոցեսորների, միկրոսխեմաների և այլ էլեկտրոնիկայի վճարումները։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով էլեկտրոնիկայի շուկայում իր աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ, միտումը նկատվում է ԱՄՆ պատժամիջոցների տասներորդ փաթեթի ներդրումից հետո, որը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցող բանկերի նկատմամբ սահմանափակող միջոցների ներդրման հնարավորություն։ «Կոմերսանտ»-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ այժմ տեղական ընկերությունները ստիպված կլինեն «այլընտրանքային» ծածկագրերով էլեկտրոնիկայի արտադրության բաղադրիչներ ներկրել։