ԱՄՆ Սենատի միջազգային կոմիտեն հավանություն է տվել հակաթուրքական սանկցիաներին

ԱՄՆ Սենատի միջազգային կոմիտեն հավանություն է տվել հակաթուրքական սանկցիաներին

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի միջազգային կոմիտեն հավանություն է տվել հակաթուրքական սանկցիաներ կիրառելու օրենքի նախագծին։ Նախագիծը ներկայացվել է որպես հակազդեցություն Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգեր գնելու եւ Սիրիայում Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու դեմ։

Օրինագիծը սահմանափակումներ է նախատեսում այն Թուրքիայի քաղաքացի անձանց դեմ, որոնք պատասխանատու են Սիրիայում Անկարայի գործողությունների կամ ռազմական մատակարարումների համար։