Մարգարիտա Սիմոնյանը տպավորված է աբխազների ոգով․ այցելել է Սուխում
Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անօրինական կերպով այցելել է Աբխազիա (չճանաչված հանրապետությունը Վրաստանում համարում են իրենց զավթված տարածքը-խմբ․) և Սուխումում հանդիպել ուսանողների հետ, հայտնում է SOVA News-ը։
Սիմոնյանը Ռուսաստանի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել աբխազներին այն բանի համար, որ «2001 թվականին նրանք թույլ չտվեցին Գելաևի բանդային մտնել Սոչի»։
Նա հիշել է լրագրողի կարգավիճակում իր այցը Աբխազիա՝ Կոդորիի կիրճում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար՝ նշելով «աբխազ ժողովրդի տպավորիչ ոգին»։
«Դա ուղղակի զարմանալի էր: Ձեր ժողովրդի ոգին բավական կլիներ շատ այլ ազգերի»,- ասել է Սիմոնյանը։
«Էխո Կովկասի»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը քննադատաբար է խոսել նաև միջազգային հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մասին։
Նա այս կազմակերպություններին մեղադրել է իրենց քաղաքականությունն ու արժեքները պարտադրելու փորձի, ինչպես նաև որոշ երկրներին (նրանց «մշակութային կոդը փոխելու միջոցով») անկախությունից զրկելու մեջ։
Նա Աբխազիայի ղեկավարությանը» մաղթել է «իմաստություն, քաջություն և ուժ՝ նման կառույցների դեմ անզիջում պայքարելու համար»։
Կարծիքներ