Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռնափոխադրումների երկկողմ տեղաշարժերի անվտանգությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է խաղաղարար գործողության գոտի այցելությունների կարգը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների, առաքելությունների աշխատակիցների և այլն։ Այդ ընթացակարգը քաջ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, ըստ այդ կարգի՝ պետք է նախապես և պատշաճ ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցերի վերաբերյալ: Սա կրկին մեր հիմնարար մոտեցումն է», – ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ, եթե իմանային այցի մասին, ապա կձերբակալեին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսին, ով դեկտեմբերին այցելել էր Արցախ։