24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 697 դեպք. Նիկոլ Փաշինյան

24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 697 դեպք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ մեր առողջապահության համակարգը արդեն ճկվում է, քանի որ 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 697 դեպք ։ Նա նշեց, որ երկրում կարող է լինել մինչև 20 հազար մարդ, որոնք վարակված են։

«Այսօր երկրում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են եւ նրանց շրջապատն էլ չգիտի: հենց նրանք են դառնում վարակի հիմնական տարածողները: Այդ մարդիկ տրանսպորտում են, սրճարանում են, փողոցում են քայլում, աշխատավայրում են»,-ասաց նա: