Կրեմլը՝ Զելենսկու աղմկահարույց հայտարարության մասին

Կրեմլը՝ Զելենսկու աղմկահարույց հայտարարության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Հյուսիսային Կորեայի ռազմագերիներին ԿԺԴՀ-ին հանձնելու հնարավորության վերաբերյալ։

«Մենք դա ոչ մի կերպ չենք կարող մեկնաբանել, մենք չգիտենք, թե ինչն է համապատասխանում իրականությանը, ով ում ինչ է առաջարկել», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահի խոսքերն այն մասին, որ Կիևը պատրաստ է գերիներին հանձնել ԿԺԴՀ-ին, եթե Փհենյանը համաձայնի Մոսկվայի հետ ուկրաինացի բանտարկյալներին Կիև արտահանձնելու հարցում։