ԵԱՏՄ երկրների ղեկավարները Փաշինյանի ուղեկցությամբ մտնում են Բաղրամյան 26 (ֆոտոշարք)
Երևանում՝ նախագահական նստավայրում, մեկնարկել է ԵԱՏմ բարրձագույն խորհրդի նիստը։ Այստեղ են հավաքվել ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները։ Նրանք հերթով ժամանեցին Բաղրամյան 26, որտեղ նախ լուսնակարվեցին բոլորը միասին ԵԱՏՄ ստենդի ներքո, ապա մտան շենք՝ մասնակցելու բարձրագույն խորհրդի նիստին։
Մենք նկատեցինք, որ պետությունների ղեկավարներից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներս մտնելիս ջերմ զրուցում էր Ղազախստանի իր պաշտոնակցի՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Նրանց հետևից քայլում էին Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը՝ իրարից հեռու, առանձին-առանձին։
Իսկ նրանց հետևից արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն էին մտերմիկ զրուցելով մտնում ներս։
Նշենք, որ նիստը բաղկացած է երկու մասից՝ փակ և բաց։ Այս պահին ընթանում է նիստի փակ մասը՝ նեղ կազմով, որից հետո կմերկնարկի արդեն ընդլայնված կազմով մասը՝ ուղիղ հեռարձակմամբ։
Կարծիքներ