Ինձագին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին

Իտալական «Ինտեր» ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է առաջիկա Չեմպիոնների լիգայի եզրափակչի սպասվող հանդիպումը, որտեղ իր թիմը կհանդիպի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։ Եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին։
Ինձագին նշել է, որ թիմն առաջիկա խաղին նայում է մեծ պատասխանատվությամբ՝ նշելով, որ ցանկանում են հաղթանակով ավարտել այն ճանապարհը, որը սկսել են դեռևս չորս տարի առաջ։ Նա հատուկ ընդգծել է, որ եզրափակիչ հասնելն այդքան էլ հեշտ չի եղել․
«Վերջին խաղը «Բարսելոնայի» դեմ հիշարժան էր, բայց «Բավարիային» հաղթելը նույնպես հեշտ չէր։ Դա կազմակերպված և ֆիզիկապես պատրաստված թիմ էր։ Սրանք չորս աներևակայելի լարված հանդիպումներ էին»։
Ինձագին նաև անդրադարձել է նախորդ եզրափակչին, որտեղ «Ինտերը» ծանր պայքարում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»՝ ընդգծելով, որ այդ հանդիպումը նույնպես ցույց տվեց թիմի որակն ու բարձր պատրաստվածությունը․
«Մենք հավասար պայմաններում հանդես եկանք այնպիսի ուժեղ թիմի դեմ, ինչպիսին «Մանչեսթեր Սիթին» է։ Մենք հավանաբար արժանի էինք խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ»։
Կարծիքներ