Ինդոնեզիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Ինդոնեզիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Ինդոնեզիայում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը։ Jakarta Post-ի փոխանցման համաձայն երկու մարդ է վարակվել։ Վարակակիրներից մեկը 64-ամյա կին է, մյուսը նրա երեսունմեկամյա դուստրը։ Փետրվարի սկզբին նրանք շփումներ են ունեցել ճապոնացիների հետ՝ Մալայզիայում գտնված ժամանակ։ Ինդոնեզիայի նախագահն արդեն հանդես է եկել հայտարարությամբ։ Նա ասել է, որ երկրում ավելի քան հարյուր հիվանդանոց կա, որը պատրաստ է միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնել կորոնավիրուսի դեմ պայքար։