Ալիևը նոր հրամանագիր է ստորագրել ՌԴ-ի հետ համագործակցության մասին

Ալիևը նոր հրամանագիր է ստորագրել ՌԴ-ի հետ համագործակցության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ համագործակցության մասին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի հաստատման մասին է։