Էն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի եռակի չեմպիոն է․ Նիկոլ Փաշինյան

Էն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի եռակի չեմպիոն է․ Նիկոլ Փաշինյան

ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց երիտասարդ դաշնակցականների նստացույցը շարունակվում է։ Ակցիայի մասնակիցները արդեն մի քանի օր է` պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցավ վարչապետ Փաշինյանը և հայտնեց, որ ամենևին չի կիսում նստացույց հայտարարած մարդկանց կարծիքը։

Անդրադառնալով աղմկահարույց «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը՝ վարչապետը նշեց.

«Նախարարությունը ֆինանսավորել է եռակի չեմպիոնի մասին ֆիլմը, ում պատվին Հայաստանի դրոշը բարձրացել է։ Էն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի եռակի չեմպիոն է»,-նշեց վարչապետը։

Ակցիայի մասնակիցներն էլ հակադարձեցին, թե Եվրոպայի չեմպիոն, որը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։