Հայաստանը խնդիրներ կունենա․ Վոլոդինը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

Հայաստանը խնդիրներ կունենա․ Վոլոդինը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

Հայաստանը ռազմավարական առումով սխալ որոշում է կայացրել։

Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ-ի կողմից

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացումը։

«Երևանը վավերացրել է Հռոմի ստատուտը։ Սա չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար։ 
Ցանկացած որոշում և ամեն ինչ կարելի է բացատրել, բայց նրանք, ովքեր դա կայացրել են, նախ պետք է պատասխանեն՝ «Ինչո՞ւ», - գրել է Վոլոդինը:

ՌԴ Պետդումայի ղեկավարը հավելել է, որ այս քայլը հակասում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների ընտրությանը։