Այլ

ԱՄՆ-ն է խափանում հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը․ Զախարովա

ԱՄՆ-ն է խափանում հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը․ Զախարովա

Հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը խափանում են հենց արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Այս մասին ամենաշաբթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Անդրադառնալով Արևմուտքի քննադատություններին, թե Մոսկվան է մեղավոր այդ գործընթացը խափանելու մեջ, դիվանագետը նշել է․

«Մինսկի խմբի ձևաչափը պատմության գիրկն ուղարկեցին ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները: Նրանք մտացածին պատրվակով 2022 թվականի փետրվարից դադարեցրին շփումը ռուս գործընկերոջ հետ։ 

Հաշվի առնելով այս փաստը՝ մենք կենտրոնացել ենք Երևանին և Բաքվին եռակողմ ձևաչափերով օգնություն տրամադրելու վրա՝ հիմք ընդունելով ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունները»,- ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, Ռուսաստանն իրական քայլեր չի տեսնում նրանց կողմից, ուստի Վաշինգտոնի միջնորդությունը հավելյալ արժեք չունի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image