Համավարակի ժամանակ բանկերը բարձրացրել են սպառողական վարկերի տոկոսադրույքները, ինչը հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ

Համավարակի ժամանակ բանկերը բարձրացրել են սպառողական վարկերի տոկոսադրույքները, ինչը հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ

Գրել էինք, որ քիչ առաջ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները բողոքի  ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց ՝ վարկային տոկոսադրույքների նվազեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների պահանջով: Նրանք իրենց մտահոգությունների մասին պատմող նամակ փոխանցեցին կառավարության ներկայացուցչին, ապա երթով գնացին Բաղրամյան, ԱԺ ներկայացուցիչներից մեկին ևս նույնաբովանդակ նամակ փոխանցելու։

«Դուք որպես ժողովրդի կողմից բարձր լեգիտիմություն ստացած իշխանություն պետք է քաղաքական կամք ձևավորեք և վերջ տաք այս լրջագույն խնդրին: Համավարակի ժամանակ բանկերը բարձրացրել են սպառողական վարկերի տոկոսադրույքները, ինչը հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Իսկ վարկային արձակուրդի մասին հայտարարած բանկերն այդ տոկոսները միանգամից պահանջեցին՝ երեք ամիս անց: Դատական նիստերի հետաձգումն էլ ավելացնում է քաղաքացիների վարկային տոկոսների բեռը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։