Սպանության փորձ, ապօրինի զենք․ հարուցվել է քրգործ Էջմիածնի կրակոցների դեպքով

Սպանության փորձ, ապօրինի զենք․ հարուցվել է քրգործ Էջմիածնի կրակոցների դեպքով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Էջմիածնում հնչել են կրակոցներ․ դեպքը տեղի է ունեցել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանատանը։ Այս պահին ոստիկանության խմբերը դեպքի վայրում են, ընթանում է դեպքի նախաքննություն։

Կապ հաստատեցինք Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի հետ, նա նշեց՝ զուտ խոսակցություններ եմ լսել, որ կրակոցներ են հնչել։ Ընդամենն այդ գիտեմ։

Քննչական կոմիտեից էլ մեզ փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրօրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ), ինչպես նաեւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ) հատկանիշներով։ 

Մեզ նաեւ փոխանցեցին, որ այս պահին բերման ենթարկվածները չկան, կա մեկ վիրավոր՝ 1992 թվականի ծնված։

Քննչական խումբը դեռ գտնվում է դեպքի վայրում։