Մաշտոցի պուրակում կատարվածի մասին՝ 2 բառով

Մաշտոցի պուրակում կատարվածի մասին՝ 2 բառով

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաշտոցի պուրակում կատարվածի մասին 2 բառով․
     1․ Կրկին հաղորդակցության ու թափանցիկության լուրջ խնդիր՝ մնացած շատ դեպքերի նման։
     2․ Ո՞վ և ինչո՞ւ է թույլ տվել բետոնից ու պեմզաբլոկներից հիմնական կառույց անել։ Պետք է արվեր թեթև կոնստրուկցիաներով ոչ հիմնական կառույց։
     Հ․Գ․ Մաշտոցի պուրակին որպես հանրային տարածք պետք է շատ զգույշ մոտենալ, քանի որ զգայուն տարածք է ու ունի իր պայքարի պատմությունը։ Նույնիսկ եթե այդ ծառերը չորացած էին՝ այդ ձևով չպետք է կտրվեին դրանք»։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ կատարվում ա Մաշտոցի պուրակում, ճիշտ չեմ համարում։ Այգու մեջ քարով, բետոնով շենք, կտրված ու խեղված ծառեր։ Էս ամենի պատասխանը պահանջում եմ շինթույլտվություն տվողից և ծառ կտրելու իրավունք տվողից»:

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն էլ  հայտնում է. «Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը ԳՐԱՎՈՐ պարտավորվել է հատված 4 թեղիների փոխարեն տարածքում տնկել 9 արևելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին և ոչ կենսունակ:

Բացի դրանից, տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո:

Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»: