Պատրաստ ենք ՆԱՏՕ-ի դեմ պատերազմին․ Մոսկվան նախազգուշացնում է

Պատրաստ ենք ՆԱՏՕ-ի դեմ պատերազմին․ Մոսկվան նախազգուշացնում է

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զինված հակամարտությունը չի բացառվում, այն կսկսվի, թե ոչ՝ կախված է Հյուսիսատլանտյան դաշինքից։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Դա [Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զինված հակամարտությունը] կախված է Հյուսիսատլանտյան դաշինքից։ Ընտրությունն ամբողջությամբ ՆԱՏՕ-ի կողմն է։ Մենք պատրաստ ենք, ինչպես արդեն ցույց է տրվել, մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով պաշտպանել մեր ազգային շահերը»,- նշել է Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները տեսանելի ապագայում դժվար թե վերականգնվեն. «
Դա բացառված է և՛ հիմնարար, և՛ գործնական բնույթի պատճառներով։ Եթե ​​Արեւմուտքում որեւէ մեկը կարծում է, որ մեզ պետք են այդ հարաբերությունները, եւ ինչ-որ պահի մենք կգանք ու կխնդրենք վերականգնել դրանք, դա մեծ սխալ է»։

Նախօրեին Ռյաբկովը մեղադրել էր ԱՄՆ-ին և նշել, թե Վաշինգտոնը նպատակ է դրել իշխանություն փոխել Ռուսաստանում՝ երկրի ներսում կազմակերպելով անկարգություններ։