Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա

Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա

Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա,,, Հլը ըսեք ընչի
Գյումրիում քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները շարունակվում են: Պատվավոր հյուրը վարչապետՆիկոլ Փաշինյանն է՝ տիկնոջ եւ դուստրերի հետ: Նրանք շրջում էին քաղաքով, դիտում բացօթյա թատերական ներկայացումները: Ներկայացումներից մեկը նվիրված էր մեծն Մհեր Մկրտչյանին: Դերասանը մարմնավորելով նրան ասում էր.
 «Էս ինչխ է փոխվել Գյումրին: Տեսնիս մեր տեքստիլը կա՞ դեռ: Էդտեղ թատերական խումբ կար: Ըտեղ եմ սկսել, ըտեղ եմ հասկցել, ըտեղ եմ թատերական խումբ գնացել: Ղեկավարը ընգեր Նիկոլն էր: Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա: Ընձի հմի էլ ըդպես կթվա: Հլը ըսեք ընչի՞: Որովհետև ընգեր Նիկոլն է ընձի թատրոնի տառերը սորվցրել»:

Նշենք,որ  այս հատվածը  շարժեց ոչ միայն ներկաների, այլև վարչապետի ծիծաղը, քանի որ անվան համընկնումը իսկապես  տարօրինակ էր: