Դժգոհ է ռուսական պատվիրակության կազմից 

Դժգոհ է ռուսական պատվիրակության կազմից 

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դժգոհ է ռուսական պատիվրակության այն կազմից, որը Ռուսաստանը ներկայացնելու է Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին։ Այս մասին Interfax-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է Անթալիայում՝ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ռուսաստանը ցածր մակարդակի պատվիրակություն է ուղարկել»,- ասել է Ռյուտեն։ Նախատեսվում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները Ստամբուլում կկայանան այսօր։ Ռուսական պատվիրակությունն այդ բանակցություններում ղեկավարում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով արդեն ղեկավարել է բանակցային խումբը 22 թվականի գարնանը։