Բացառիկ դեպքերում է Լուսավորչի Աջը դուրս բերվում

Բացառիկ դեպքերում է Լուսավորչի Աջը դուրս բերվում

Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Սուրբ Գեղարդի եւ Քրիստոսի խաչափայտի մասունքը պարունակող խաչի հետ դուրս է բերվում 7 տարին մեկ՝ սրբալույս մյուռոնի օրհնության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

«Բացառիկ դեպքերում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Լուսավորչի Աջը դուրս է բերվում իր պահպանության վայրից՝ օրհնության եւ առողջության աղոթքի համար: Իրականում սա բացառիկ պահ է, որ հարյուրամյակների մեջ մի քանի անգամ է եղել: Վստահ եմ, որ այս անգամ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը աջակից ու բարեխոս կլինի՝ Հայաստանը ախտից ազատելու ու բնականոն կյանքին հնարավորինս արագ վերադառնալու համար: Նաեւ վստահ եմ, որ Վեհափառ Հայրապետի որոշումը սպասված է, տեղին ու ժամանակին: Աստված մեզ պահապան»: