Եկեք անենք, հետո խոսենք.սա յուրահատուկ ծրագիր է լինելու Գյումրիում

Եկեք անենք, հետո խոսենք.սա յուրահատուկ ծրագիր է լինելու Գյումրիում

«Ավրորա » ֆորումի  շրջանակներում, հանրապետության 2-րդ քաղաքում մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնցից մեկն էլ Շառլ Ազնավուրի հրապարակին կից գտնվող «Բարեկամություն» պուրակի հիմնարկեքի արարողությունն էր, որին մասնակցում էին «Ավրորայի» մասնակիցներն ու նախաձեռնողները, այդ թվում մեծն շանսոնիեի որդի Նիկոլա Ազնավուրը՝ կնոջ հետ։ Պուրակը, որտեղ ժամանակին տեղակայված էր երկու տասնյակից ավել տնակ, այսօր ամբողջությամբ մաքրվել է և շուտով վերածվելու է գեղեցիկ ժամանցի վայրի ։

Ռուսաստանաբանակ գործարար, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը   լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա իրենց առաջին ծրագիրն էր Գյումրիում, իսկ հետագա անելիքների մասին նախընտրում է խոսել աշխատանքներն ավարտելուց հետո, ըստ գործարարի՝ պուրակի շինաշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2021 թվականը, որից հետո, հնարավոր է, Գյումրիրում հանդես գան այլ նախաձեռնություններով.

Գործարարի խոսքերուվ՝ Գյումրին իրեն հարազատ է, քանի որ, Գյումրիում ծառայել է շուրջ կես տարի 

Պուրակը լինելու է եզակի, քանի որ, ամերիակահայ ճարտարապետ Սևակ Պետրոսյանը շինարարական աշխատանքների հետ կապված յուրահատուկ մոտեցում է դրսևորելու։

Նաև, ինչպես նշեց գործարարը, առաջարկում է համայն հայությանը միանալ «Արարատ չելենջին», հորդորելով, յուրաքանչյուրին գոնե 1 դոլարի ներդրում ունենալ, ինչը կարող է էական նշանակություն ունենալ հայրենակիցների համար։  

Հիշեցնենք որ, Գյումրիի «Բարեկամություն» այգու վերակառուցման ծրագիրն իրականացվում է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում: Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի միավորել եւ զարգացնել Գյումրի քաղաքի ենթակառուցվածքները եւ արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը: