Օնիկ Գասպարյանը ստե՞լ է իր զեկույցում (տեսանյութ)

Օնիկ Գասպարյանը ստե՞լ է իր զեկույցում (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք հավելյալ պարզաբանումներ են տվել, թե ինչու է հրապարակվել Օնիկ Գասպարյանի մասնակցությամբ ԱԽՔ նիստի մի մասը միայն, որտեղ Օնիկ Գասպարյանի խոսքերի մեծ մասը փակված է: Ապա խորհուրդ տվեց, որ եթե ինչ-որ մեկը կարդում է իրենց պարզաբանումը, թող կարդա նաև Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը:

Ըստ Գրիգորյանի` Անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյան, այս դեպքում` այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, չի կարող մի զեկույցում երկու իրարամերժ մտքեր արտահայտել:

«Եթե զեկույցը հիշում եք, այնտեղ հրապարակված մասում կա, որ Ջաբրայիլի ուղղությամբ որոշակի հաջողություններ ենք ունեցել, և թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել: Սա շատ կարևոր է, որովհետև ԱԽ մյուս անդամներն էլ կարող են դրանից հասկանալ, որ դիրք չեն զիջել»,-ասաց նա:

Hraparak.am-ի հարցին` ստե՞լ է Օնիկ Գասպարյանը, Գրիգորյանն ասաց. «Մենք դա չենք քննարկում, մենք քննարկում ենք` արդյոք Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը»:

Մանրամասն` տեսանյութում