Մանե Գևորգյանն անհրաժեշտ  չի համարում պատասխանել ՌԴ ԱԳՆ-ին

Մանե Գևորգյանն անհրաժեշտ  չի համարում պատասխանել ՌԴ ԱԳՆ-ին

Եվ այսպես, Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքեց պաշտոնական Երևանին, իսկ կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը՝ շեշտելով, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երբեք չի տարել զուտ 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ մոռանալով կարգավիճակի հարցը: 

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 2․5 և ավելի տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ ականատեսն ու վկան ենք դարձել, թե ինչպես են տարբեր անհատներ, ուժեր, քաղաքական կուսակցություններ, կառույցներ, ինստիտուտներ, մամուլը երկրի ներսում հերքել Փաշինյանին, որը, եթե անկեղծ,շատ հաճախ ինքն է իրեն հերքել։ Բայց նման բոլոր դեպքերում, Նիկոլ Փաշինյանը բացատրել կամ չի բացատրել, բայց անպայման մատնացույց է արել «մեղավորներին», զոմբիներով հարձակվել են լրատվամիջոցի վրա, այսպիսով հարցը մարել է։ Հիմա, փաստորեն, պաշտոնական Մոսկվան պաշտոնական Երևանին մեղադրում է  ստախոսության մեջ։ Բայց պաշտոնական Մոսկվան մամուլ չէ, ոչ էլ որբի գլուխ, ու Նիկոլ Փաշինյանի թիմը լռում է։

«Հրապարակը» զանգահարեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով, սակայն տիկին Գևորգայնն ասաց․«Եթե արձագանքելու անհրաժեշտություն լինի, կարձագանքեմ»։