Վրաստանի նախկին վարչապետն ազատ է արձակվել

Վրաստանի նախկին վարչապետն ազատ է արձակվել

Վրաստանի նախկին վարչաետ եւ նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին ազատ է արձակվել բանտարկությունից՝ վեց տարի եւ ինը ամիս պատիժն անազատության մեջ կրելուց հետո։ Sputnik լրատվական գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, քրեակատարողական հիմնարկի մոտ Մերաբիշվիլիին դիմավորել են «Ազգային շարժում» կուսակցության եւ «Եվրոպական Վրաստան» կուսակցության ակտիվիստները եւ այլ ընդդիմադիրներ։ Մերաբիշվիլին հանդիսանում է, ըստ փորձագետների, Վրաստանի ամենից հաջողված բարեփոխումների հեղինակը․ նա է ստեղծել Վրաստանի նոր տիպի ոստիկանությունը։ Նրա օրոք հայտարարվեց հանցավորության դեմ զրո տոլերանտության մասին։ Նրա օրոք բանտերում պարզապես տեղ չկարեւ նա անողոք պայքար էր մղում «օրենքով գողերի» դեմ։ Ձերբակալվել է 2013 թվականին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել վեց աղմկահարույց գործերի հետ կապված։