Ստեփանակերտում վերականգնվել է հանրային տրանսպորտի աշխատանքը

Ստեփանակերտում վերականգնվել է հանրային տրանսպորտի աշխատանքը

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը՝ աջակցությամբ Միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պնախարարությունը։

Ըստ հայտարարության, Ստեփանակերտում վերականգնվել է հանրային տրանսպորտի աշխատանքը, ճանապարհային երթեւեկությունը, վերականգնվել է ջրամատակարարումն ու էներգամատակարումը։ Շարունակվում են ճանապարհների մաքրման եւ սոցիալական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը Ստեփանակերտում։ Ապահովված է նաեւ կրակի դադարեցման պայմաններում փախստականների անվտանգ վերադարձը։