Նիկոլը, հիմա ստացվում է, Ռոբերտ Քոչարյանի պրոյե՞կտն է, լոգիկա չկա այդ ասեկոսեների մեջ. Արտակ Թովմասյան

Նիկոլը, հիմա ստացվում է, Ռոբերտ Քոչարյանի պրոյե՞կտն է, լոգիկա չկա այդ ասեկոսեների մեջ. Արտակ Թովմասյան

Ես ծանոթ եմ եղել մեր երկրի վերջին 30 տարվա  բոլոր ղեկավարներին։  Բոլորն էլ եկել են Մոսկվա, հավաքել են հայ գործարարներին, ազդեցիկ մարդկանց և ժողով են արել: Նրանց հրավիրել են Հայաստան, որ գան և ակտիվ մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսական և մշակութային կյանքին, բոլորի ուղերձներն էլ նույնն է եղել, այդ թվում ՝ Փաշինյանինը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու են նրա անունը կապում ՀՀ նախկին ղեկավարների հետ:

«Քանի որ սկզբնական ժամանակներում աջակցել ենք մշակույթին, այսինքն բարեգործական համերգներով և միջոցառումներով ժամանել ենք Հայաստան, կազմակերպել ենք մշակութային, սպորտային միջոցառումներ, առիթ է եղել շփվել բոլոր ղեկավարների հետ: Քանի որ մեր պատվիրակության մեջ ընգրկված են եղել ԽՍՀՄ երկրների մեջ ճանաչված անձինք, ուստի բոլորի հետ եղել է կապ, բոլորի հետ եղել է ծանոթություն, որի հետևանքով սկսվել է տնտեսական աջակցությունները Հայաստան: Սա է եղել հիմնական կապը, հիմա թե մնացածը ինչպես է մեկնաբանվում, դա ամեն մեկի ֆանտազիան է»:

Գործարարը հիշեցրեց՝ նույն կերպ ասում էին Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է կամ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է.

«Եթե այդպես նայենք, դուրս է գալիս, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի պրոյե՞կտն է: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը, Ղարաբաղյան կռվում ակտիվ մասնակցություն ունենալուց հետո, վերջում բերեց հասցրեց նրան, որ Նիկոլ Փաշինայնի ձեռքով հանձնվի 7 շրջաննե՞րը: Լոգիկա չկա սրանում»,-ասաց Արտակ Թովմասյանը: