Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ այդ երկրի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նոտայում Արցախը անվանվել է «Ադրբեջանի գրավյալ տարածք»։ Իր հերթին Զատուլինը հայտարարել է «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցի ընթացքում, որ Արցախ է մեկնել «Արցախի բարեկամների» միջազգային ֆորումին մասնակցելու համար, որտեղ ելույթ է ունեցել հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը շեշտելով։ «Այդ կոնֆերանսում 150 հյուր կար աշխարհի 30 երկրից։ Շատ ներկայացուցչական կազմ կար, մասնակցությամբ ԱՄՆ-ից եկած սենատորների։ Ես ինչ որ չեմ լսել, որ Ադրբեջանը նոտաներ ուղարկի Ֆրանսիա, Գերմանիա կամ Միացյալ Նահանգներ եւ այդպես շարունակ»։