Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով

Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով, որը գրանցվել է այսօր եւ որի մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ըստ Պուտինի, նոր վիրուսը ստեղծվել է ադենովիրուսային վեկտորների հիման վրա։ Սակայն այն ունի առավելություն, ավելի հստակ է գործում, ձեւավորում է կայուն հակամարմիններ եւ բջջային իմունիտետ։ «Ես նույնպես այդ ամենի մասին լավ գիտեմ, քանի որ դուստրերիցս մեկը պատվաստվել է»,- ասել է Պուտինը՝ ներկայացնելով, թե ինչպես է իրեն զգացել դուստրը։