Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակը նոր հնարավորություններ է ստեղծում. Էրդողանն Ալիևին

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ:
Հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապի գրասենյակին։
Ղեկավարները քննարկել են Անկարայի և Բաքվի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր:
Էրդողանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակը, որին «Ադրբեջանը հասավ անհավատալի ջանքերով իր արդար գործի համար պայքարում, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար նոր հնարավորություններ է ստեղծում»:
«Պետության ղեկավարն ընդգծեց, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին բոլոր բնագավառներում և ներդրում կատարել եղբայրական երկրի զարգացման մեջ: Էրդողանը նաև գոհունակություն հայտնեց հայկական օկուպացիայից ազատագրված Լեռնային Ղարաբաղում վերակառուցման և շինարարական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ»,- գրել է թուրքական լրատվամիջոցը:
Կարծիքներ