ԱՄՆ-ն Չինաստանի գործողությունները Հոնգկոնգում որակել է անեքսիա

ԱՄՆ-ն Չինաստանի գործողությունները Հոնգկոնգում որակել է անեքսիա

Միացյալ Նահանգները Հոնգկոնգի համար ընդունած ազգային անվտանգության մասին օրենքը դիտարկել է որպես Հոնգկոնգի անեքսիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը, ըստ РИА Новости-ի փոխանցման։

«Հոնգկոնգը փաստացի կերպով անեքսիայի է ենթարկվել Չինաստանի կողմից, ՉԿԿ կողմից եւ նրանք իրենց կամքը փաթաթում են ժողովրդավար ժողովրդին»,- մասնավորապես ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։ Նա նաեւ խոստացել է առաջիկայում հակաչինական նոր գործողություններ ձեռնարկել։

Նշենք, որ Միացյալ Նահանգները չեն բացառել, որ կարող է արգելեն Հոնգկոնգի բանկերին դոլար գնել, այսինքն՝ «կտրել» հիմնական համաշխարհային ռեզերվային արտարժույթից։ Մեկ այլ տարբերակով, չի բացառվում, որ Հոնգկոնգին կհեռացնեն միջբանկային SWIFT համակարգից։