Ո՞ր դեպքերում գործերը չեն հայտնվում «Դատալեքսում»

Ո՞ր դեպքերում գործերը չեն հայտնվում «Դատալեքսում»

Մենք դատական դեպարտամենտին գրություն էինք ուղարկել՝ հասկանալու համար, թե ո՞ր դատական գործերն են տեղ գտնում դատական տեղեկատվական համակարգում և արդյոք դրանք ժամանակի ընթացքում հեռացվում են ։Դեպարտամենտին հարցրել էինք, թե ո՞ր թվականից են արխիվացնում դատական գործերը, քանի որ մի շարք պաշտոնյաների դատական գործերը տեղեկատվական համակարգում առկա չեն, մեզ պատասխանեցին, որ արխիվացվում են 2008 թվականից առ այսօր եղած դատական գործերը․

«Դատական դեպարտամենտում գործում է « Դատական համակարգ» համակարգչային ծրագիրը, որի միջոցով լրացվում է դատական գործի վիճակագրական քարտը՝ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԲԴԽ-36- Ո -94  որոմամաբ սահմանված կարգով։ Դատական դեպարտամենտը «Դատական համակարգ» համակարգչային  ծրագրի սպասարկման շրջանակներում ապահովում է տեղեկատվության անխափան փոխանցումը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ « Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը պատկանում է ՀՀ կառավարությանը»,- պատասխանել են դեպարտամենտից,- « «Դատական համակարգ» համակարգչային ծրագիրը գործարկվել  է 2008 թվականին ր այդ ժամանակից ի վեր մուտքագրված դատական գործերը փոխանցվել են «դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ և հասանելի են հանրությանը, բացառությամբ ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամաբ դռնփակ դատական վարույթի, որի դեպքում դատական գործի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը սահմանափակվում է»։

Հարցրել էինք նաև, թե հնարավո՞ր է, որ գործերը հեռացվեն տեղեկատվական համակարգից այն դեպքերում, երբ, ասենք, անձը կրել է պատիժը կամ դատվածությունը համարվում է մարված․

«Դատական գործերի վերաբերյալ կարող են խմբագրվել ( փոխվել, հեռացվել, լրացվել ) միայն ԲԴԽ-36- Ո -94 որոշմամաբ սահմանված դեպքերում և կարգով, որտեղ մանրամասնությամբ նշված են նման փոփոխություններ կատարլեու հիմքերն ու կարգը։ Անկախ անձի կողմից պատիժը կրելու կամ անձի դատվածությունը մարելու հանգամանքից  նման հիմքերով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից դատական գործի վերաբերյալ տեղեկատվությունը չի հեռացվում»,- նշում է դեպարտամենտը։