Գյումրիից ուղարկեցին, Չինաստանից վերադարձնում են

Գյումրիից ուղարկեցին,  Չինաստանից վերադարձնում են

Մոտ երկու ամիս առաջ Գյումրու համայնքապետարանն էր ձեռուոտ ընկել Չինաստանի՝ քույր քաղաք հանդիսացող  Սիանին օգնելու, քանի որ այնտեղ  մոլեգնում էր համաճարակը, իսկ մեզ մոտ անգամ նախանշաններ չկային: Սիան քաղաքից նամակ էին  ստացել՝ խնդրելով օգնել քույր քաղաքին հաղթահարել համաճարակը: Այդ նպատակով համայնքի բյուջեից նախապես հատկացվել էր 2 մլն դրամ, որից 1 մլն 476 հազար դրամն արդեն իսկ ծախսվել էր: Քաղաքապետարանը Սիան ուղարկելու նպատակով ձեռք էր բերել  20 հազար հատ բախիլ, 14 հազար 230 հատ դիմակ, որից 8 հազար 230-ը գնել էր, իսկ 6000-ը՝ նվեր ստացել :Գնել էին նաև 10 հազար հատ բժշկական ձեռնոց եւ նույնքան էլ  խալաթ: Երբ համաճարակը հասավ նաև մեր երկիր, եղան նաև քննադատություններ, թե քաղաքի դեղատների եղած-չեղածները ուղարկվեց Չինաստան, մինչդեռ այստեղ պահանջարկն աննախադեպ է: 
Շիրակի մարզպետարանից արդեն տեղեկացնում են, որ Չինաստանի Հայնան նահանգից մի քանի օրից Շիրակի մարզ կհասնի 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։
Հիշեցնենք, որ  Հայնանն  ու Շիրակի մարզը քույր նահանգներ են: