Ռուսաստանն ավելացրել է առեւտրաշրջանառությունը որոշ երկրների հետ
Ռուսաստանը ավելացրել է առեւտրաշրջանառությունը ԱՊՀ անդամ երկրների հետ։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, աճը կազմել է 6,7 տոկոս՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ըստ ТАСС-ի փոխանցման։ Ռուսաստանի առեւտրաշրջանառության ընդհանուր հաշվեկռշում ԱՊՀ մասնաբաժինը, ըստ Օվերչուկի, կազմում է 16 տոկոս։
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին ԱՊՀ անդամ երկրներից ՌԴ հետ առանցքային առեւտրային գործընկերներ են եղել Բելառուսը, Ղազախստանն ու Հայաստանը։ Ընդ որում, կա մտադրություն ավելացնելու առեւտրաշրջանառության ծավալները բոլոր ոլորտներում, չնայած արտաքին քաղաքական ոչ այնքան բարենպաստ իրավիճակին։ Ամռան ամիսներին, ի դեպ, բավականին աճել է ՌԴ եւ ԵՄ միջեւ առեւտրային ծավալները։ Այս ուղղությամբ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 6,03 միլիարդ եվրո։ Օգոստոս ամսին ավելացել է Ճապոնիայի հետ առեւտրաշրջանառությունը։ Վերջին երկու տարիների կտրվածքով սա առաջին դեպքն է, երբ այս երկու ուղղություններով աճ է գրանցվել, ամփոփել է ՌԴ փոխվարչապետը։
Կարծիքներ