Ծառուկյանի պաշտպաններից դատարանը փաստաթղթեր է պահանջել

Ծառուկյանի պաշտպաններից դատարանը փաստաթղթեր է պահանջել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը հետաձգվեց: 

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի փաստաբաններից դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, թե ինչ փաստաթղթեր` չմանրամասնեցին: 

Պաշտպանները տեղեկացրին նաև, որ գրավի չափը թողել են դատարանի հայեցողությանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանին այս անգամ ինքնաբացարկի միջնորդություն պաշտպանները չեն ներկայացրել: 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։