Մարտակերտցու անձնագրում ծննդյան վայրը գրել են Ադրբեջան

Մարտակերտցու անձնագրում ծննդյան վայրը գրել են Ադրբեջան

Երևանի ավագանու նախկին անդամ Արսեն Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ընկերս վերադարձել է Հայաստան, երկար գործընթաց անցել՝ քաղաքացիություն ստանալու համար։ Ուրախ-ուրախ գնաց վերջապես անձնագիր ստանալու եւ տխուր վերադարձավ։ Մարտակերտից է ծնունդով։ Ծննդյան վայրը գրել են՝ Ադրբեջան։ Վիճել՝, վրդովվել, ասել են՝ մեզ էլ հաճելի չէ, բայց էս է կարգը։ Հիմա հարց, էս բառը, որ գրում են, ի՞նչ է նշանակում։ Ո՛չ Ադրբեջանական ՍՍՀ (էլի հաճելի չէր լինի, բայց գոնե հասկանալի), ո՛չ ԼՂՀ, չէ, պարզապես Ադր-ջան։ Այսպիսի պետություն երբեք չի եղել, թե՞ աշխարհագրական անվանում ա։ Հիմա ընկերս ասում ա, լավ, վերջապես երազածս քաղաքացիությունը ստացա, էն էլ պարզվեց ազրբեջանից եմ։ Սա ի՞նչ անասնություն ա։ Էն որ ասում ենք դավաճանույթուն բան, բա է՞ս չի մեր պետական մոտեցումն ու կոնցեպտը։ Չեմ ընդունում, որ սա զուտ անգրագիտություն կամ փնթիություն է։ Էլ ինչի՞ մասին ենք խոսում, ինչ կարգավիճակ, ինչ բան։ Չգիիտեմ, երբվանից է այս կարգը հաստատված, հուշե՛ք, եթե գիտեք։

Հ․Գ․ուրեմն, կասկածողներին ասեմ․
ֆոտոշոփ չէ, հայերեն նույնն է գրած, մեկնաբանությունը իմ անձնական կարծիքն է, կարող եք համաձայնվել կամ չէ, զանգել լրացուցիչ բաներ հարցնել պետք չէ, ինչ ուզում էի՝ գրել եմ, համոզել պետք չէ, ժամանակս թանկ է, ձերը՝ դուք գիտեք