Կորոնավիրուսի դեմ պատվաստվածների հանդեպ սահմանափակումները կմեղմացվեն

Կորոնավիրուսի դեմ պատվաստվածների հանդեպ սահմանափակումները կմեղմացվեն

Գերմանիայի դաշնային կառավարությունը մտադիր է մեղմացնել համավարակային սահմանափակումները նրանց հանդեպ, ովքեր կորոնավիրուս արդեն հաղթահարել են կամ պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերտը:

Եթե նախագիծն հավանության արժանանա, ապա արդեն հաշված օրեր անց կկայացվեն համապատասխան որոշումները` սահմանափակումների մեղմացումների մասին: Փաստաթուղթը նախատեսում է, որ կորոնահիվանդությունը հաղթահարած եւ վերջինիս դեմ պատվաստվածները կկարողանան հանդիպել մեկմեկու հետ, եւ կարիք չեն ունենա խանութներ կամ այլ հաստատություններ այցելելիս նմուշառման բացասական պատասխանի մասին հավաստագիր ներկայացնել:

Նույնիսկ եթե օրենսդիրները չհաստատեն նախագիծը, այնուհանդերձ, հանգստյան օրերին արդեն այն ուժի մեջ կմտնի: