Նոր հարձակում՝ ՌԴ տարածքի վրա․ ի՞նչ է հայտնի

Նոր հարձակում՝ ՌԴ տարածքի վրա․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինական 2 դրոն-կամիկաձեներ հարձակվել են Պսկովի մարզում գտնվող «Տրանսնեֆտ» նավթամուղի պոմպակայանի վրա, բարեբախտաբար, զոհեր չկան։ Այս մասին տեղեկությունը տարածել է Baza տելեգրամյան ալիքը։

«Նախնական տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 27-ի գիշերը՝ առավոտյան ժամը հինգն անց կեսին։
Երկու անօդաչու թռչող սարք ընկել է Լիտվինովո գյուղի մերձակայքում գտնվող նավթամուղի պոմպակայանի տարածքում»,- հայտնում է Baza-ն։

Նշվում է, որ հարվածից հետո երկու պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպի հետեւանքով վնաս է պատճառվել վարչական շենքերին։ 

Ավելի վաղ անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել Բրյանսկի շրջանի «Դրուժբա» նավթատարի վրա։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տարածք է նետվել անհայտ զինամթերք։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։