Խաչանովը նորից գրեց տեսախցիկի վրա

Խաչանովը նորից գրեց տեսախցիկի վրա

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մարզասերներին կրկին հիշեցնել է տվել Արցախի մասին։ Դուրս գալով Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, հաղթական խաղից հետո հայազգի թենիսիստը նորից մոտեցել է վիդեոնկարահանող տեսախցիկին ու օբյեկտիվի վրա հերթական գրառումը կատարել։

«Արցախ, մնա ուժեղ։ Շարունակեք հավատալ»,- գրել է Խաչանովը։ «Պինդ մնա, Արցախ»,- նախորդ անգամ գրել էր Խաչանովը։