Հեգնում են, թե ու՞մ ա ծնդատան հեռու-մոտիկությունը հետ պահել երեխա ունենալուց․իզուր եք հեգնում

Հեգնում են, թե ու՞մ ա ծնդատան հեռու-մոտիկությունը հետ պահել երեխա ունենալուց․իզուր եք հեգնում

Արձակագիր Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լսում էի Եղվարդի բնակիչներին, որոնք բողոքում էին ծննդատան փակման դեմ:

Երկու կարևոր կետ կար, որ հուսով եմ առողջապահության նախարարությունը հաշվի կառնի.
Նախ ծնունդների քանակի առումով դրական դինամիկա կար անցած տարվա համեմատ:
Բայց ամենակարևորը. Եղվարդի ծննդատունը արդյունավետ չի, թերբեռնված ա միայն մի պատճառով. տասնամյակներով այնտեղ որևէ ներդրում չի կատարվել, ըստ քաղաքացիների վիճակը սարսափելի ա, ջուր չկա և այլն:

Երևանի հիվանդանոցներում էլ տասնամյակներով փող չծախսեն, մարդիկ Երևանից էլ են թողնելու գնան ու նենց էլ չի, թե նաև այդ պատճառներով չէին գնում Հայաստանից: Ընդհանուր առողջապահության ցածր մակարդակի պատճառով էլ էին մարդիկ արտագաղթում, նույնիսկ Երևանից:

Հիմա փոխարենը պետությունը ներդրում կատարի հիվանդանոցում, դրանով ուղերձ հղելով, որ՝ պետությունն ամեն ինչ անում ա իր քաղաքացիների համար, որպեսզի երեխա ունենալու մտադրություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր գուցե երկմտում են, գուցե առանց էն էլ ծանր կենցաղի ու եկամուտ ստանալու դժվարությունների պատճառով հետաձգում են և այլն, ավելի հակվեն դեպի երեխա ունենալը, հակառակ ուղերձն ա հղում, ըստ էության:

Ասում ա, չնայած դինամիկային, չնայած նրան, որ եթե ծննդատան պայմանները բարելավենք, վերազինենք, վստահաբար կոնկրետ Եղվարդի ծննդատունն այլևս թերբեռնված չի լինի, բայց այնուհանդերձ մենք կարծում ենք, չարժե ձեր հարմարավետության համար էդքան փող ծախսել ու ավելի լավ ա մի քիչ նեղություն քաշեք ու մի 20 կմ պարբերաբար ճանապարհ անցեք: Ոչինչ, որ դա հավելյալ ծախս ա, ոչինչ, որ հղին ժամերով ճանապարհներին ա լինելու և որ Երևանի ծննդատներում էնպիսի հերթեր են, որ հղիները ժամերով պատերի տակ նստած հերթի են սպասում բժշկի մոտ մտնելու համար (մի քանի տարի առաջ տենց էր, եթե վերջին տարիներին բան ա փոխվել, կներեք) և այլն:

Հ.Գ.Մարդիկ կան հեգնում են, թե ու՞մ ա ծնդատան հեռու-մոտիկությունը հետ պահել երեխա ունենալուց... Ուզում եմ ասել՝ իզուր եք հեգնում. երեխա ունենալու մտքից սովորաբար հրաժարվում են ոչ մի հատիկ պատճառով, այլ տարբեր պատճառների հանրագումարով և մոտիկ ծննդատունը, հասանելի բուժօգնությունը, 9 ամիս տևող էտ անվերջ թվացող հղիության ընթացքը, բոլոր անհարմություններով, առաջին հերթին կնոջ, հետո նաև ընտանիքի համար և այլն, կարող են ծանրացնել ունենալ-չունենալու կողմերից մեկը: Ի վերջո դեմոգրաֆիական խնդիրն իր առաջնահերթությունը համարող կառավարությունը պիտի հատկապես ծննդատների հետ կապված իր ակամա ուղերձների հանդեպ ավելի ուշադիր լիներ և փորձեր վերացնել կշեռքի երեխա չունենալու կողմը ծանրացնող բոլոր այն պատճառները, որոնք իրենից են կախված, վերացնել ավելի քաղաքական ու գաղափարական մոտեցմամբ, քան զուտ արդյունավետությանը հղում անելով, հատկապես, որ ոչ արդյունավետության հիմնական պատճառ վատ պայմանների պատասխանատուն էլի պետությունն ա, որ ոչինչ չի արել տասնամյակներ շարունակ: