Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում

6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Յամդեն կղզու մոտ, որը մաս է կազմում Մոլուքյան կղզեխմբի։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվում է Տուալ քաղաքից 272 կմ հեռավարության վրա։ Օջախի խորությունը 49 կմ է։ Ավերածությունների եւ կորուստների մասին տեղեկություններ չկան։