Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է բացել

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է բացել

Ադրբեջանը Կուբաթլուի շրջանում, Հայաստանի հետ սահմանին բացել է նոր զորամաս, որն անցել է իր ռազմա-ծառայողական պարտականությունների կատարմանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը։ Բացման հանդիսավոր արարողությունից հետո, որին մասնակցել է ՍՊԾ ղեկավար գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւը, հանդես գալով ելույթով,  ստուգվել են թե ինչ աշխատանքներ են իրականացվել զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության հետագա բարձրացման և անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ, տեղի է ունեցել հանդիպում սահմանապահ մարտական կետերում ծառայող սահմանապահների հետ, և նաեւ շրջայց է կատարվել, որի ընթացքում ղեկավարությունը ծանոթացել է սահմանապահների ծառայողական եւ կենցաղային պայմանների հետ։