Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ամենաբարձր կետից թքած ունի Արցախի վրա

«Նիկոլ Փաշինյանը դեռևս պատերազմից առաջ, ապա նաև պատերազմից հետո իր վարքագծով ապացուցել է, որ գործում է ի շահ Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի: Երեկ Փաշինյանը ևս մեկ անգամ փաստեց, որ համաձայն է Արցախը հանձնել Ադրբեջանին` ճանաչելով թշնամի պետության տարածքային ամբողջականությունը: Սա զուտ հօգուտ Ադրբեջանի որոշում է, իսկ ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ: Անում էր այն, որ Ադրբեջանին պատերազմի լեգիտիմ հնարավորություն էր տալիս, հայտարարելով` «Արցախը Հայաստան է և վերջ»:
Մենք հասկանում ենք, որ սա պատերազմ հրահրելու հրաշալի միջոց էր: Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ամենաբարձր կետից թքած ունի Արցախի վրա, թե ինչ կարգավիճակ կունենա Արցախը, թե քանի մարդու ճակատագիր կխեղվի, թե քանի զավակ կմնա անհայր, քանի արցախցի` առանց հայրենիքի: Նա արդեն իսկ մեկ տարի առաջ խեղել է արցախցու ճակատագիրը, մարդիկ կորցրել են իրենց տունն, այդ թվում նաև ես: Ես որպես ազատագրված Արցախի բնակիչ, մարդ, ով իր տունն ու հողն է կորցրել, ասում եմ. Դեռ 2018-ից Նիկոլ Փաշինյանը մտածված իշխանության է եկել, որպեսզի մեզ հասցնի այսօրվան: Ես Նիկոլ Փաշինյանին չեմ տալիս իմ անունից խոսելու, իմ հողի ու ջրի համար ինչ-որ հարց որոշելու իրավունք», - մեզ հետ զրույցում ասաց արցախցի ակտիվիստ, հասարակական գործիչ Տաթև Արցախը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ին, ԱԺ ամբիոնից խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, ինչպես նաև Արցախին փոքր ինչ ավելի ցածր կարգավիճակ տալու մասին: Հասկանալի է, որ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն զիջումների համար հող է նախապատրաստում:
Կարծիքներ