Ո՞վ է փոխարինելու ՔՊ-ական Գուրգեն Արսենյանին
Ժամեր առաջ գրել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Արսենյանը, մեր տեղեկություններով, դադարեցնում է պատգամավորական լիազորությունները՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ։
«ՔՊ»-ի ընտրական ցուցակի համաձայն Արսենյանին հաջորդող համարը զբաղեցնում է Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրեն Արմենուհի Ղազարյանը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Ղազարյանը ՔՊ կուսակցության անդամ է դեռեւս 2015թ․-ից։ 2017թ-ի Խորհրդարանական ընտրություններին «ԵԼՔ» դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում: Արմենուհի Ղազարյանը 48 տարեկան է, մասնագիտությամբ մանկավարժ, ավարտել է Երեւանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Կարծիքներ