Արեոլան կվերադառնա «ՊՍԺ»՝ «Ռեալի» վարձակալությունից հետո

Արեոլան կվերադառնա «ՊՍԺ»՝ «Ռեալի» վարձակալությունից հետո

«Պարի Սեն-Ժերմենի» դարպասապահ Ալֆոնս Արեոլան, ով վերջին սեզոնն անցկացրել էր մարդիդյան արքայական ակումբում վարձակալական հիմունքներով, կվերադառնա փարիզյան ակումբ։ Այս մասին հայտնում է Чемпионат-ը։ Ավելի վաղ հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ «Ռեալում» գոհ են մարզիկի ներդրած ջանքերից եւ մտադիր են նրան պահել ակումբում։ Իր հերթին փարիզյան ակումբը հայտարարել էր, որ այլ դարպասապահ հրավիրելու հավանականությունը չի բացառում եւ պատրաստ է բաժանվել Արեոլայից։