Հասարակություն

Արցախի անվտանգության երաշխավորն ավելի շատ Ռուսաստանն է, քան Հայաստանը

Արցախի անվտանգության երաշխավորն ավելի շատ Ռուսաստանն է, քան Հայաստանը

Հայգեյթ Քոնսալթ սոցիոլոգիական գործակալությունը 2022-ի վերջին եւ 2023-ի սկզբին սոցիոլոգիական ուսումնասիրություններ է կատարել Արցախում՝ տարբեր թեմաներով։ 

Հարցերից մեկով փորձել են պարզել, թե արցախյան հարցի կարգավորման որ տարբերակին են հակված արցախցիները։ Առաջարկվել է ընտրել հետեւյալ տարբերակներից մեկը․ Հայաստանի հետ միացում, ինքնավարություն Ադրբեջանի կազմում, Ռուսաստանի հետ միացում, ստատուս քվոյի պահպանում, Արցախի անկախության միջազգային ճանաչում, այլ պատասխան։

Հայաստանի հետ միավորման կողմնակից են ընդամենը 18,6 տոկոսը։ Պատկերացրեք՝  Ռուսաստանի հետ միավորման կողմնակիցներն ավելի շատ են՝ 20, 9 տոկոս։ Իսկ առավել մեծ է անկախության միջազգային ճանաչման կողմնակիցների քանակը՝ 58,8 տոկոս։ 

Ապա երկրորդն հարցն են տվել՝ եթե բացառվում է միջազգային ճանաչումն ու ստատուս քվոյի պահպանումը, ո՞ր տարբերակը կընտրեք։ Այս անգամ արդեն 43, 2 տոկոսը նշել է Հայաստանի հետ միացումը, իսկ Ռուսաստանին միանալը՝ 50,4 տոկոսը։

Եւ այս հարցին սերտորեն առնչվող մի հարց էլ կա ուսումնասիրության մեջ․ ինչ ակնկալիք ունեք Արցախի նոր կառավարությունից՝ որ ոլորտում եք ուզում տեսնել դրական փոփոխություններ։ Այս հարցին արցախցիների 88,2 տոկոսը պատասխանել է անվտանգության հարցում, 38,40 տոկոսը նշել է արդարությունը, 37,1 տոկոսը՝ օրենքի առաջ բոլորի հավասարություն, 30,7 տոկոսը՝ տնտեսություն, 28, 3 տոկոսը՝ արտաքին քաղաքականություն եւ կոռուպցիայի դեմ պայքար՝ միայն 24 տոկոսը։ Բնականաբար մարդիկ մի քանի պատասխան են ընտրել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image