Թրամփը հայտարարեց, որ աշխատում է Էրդողանի հետ՝ Իդլիբի հարցով

Թրամփը հայտարարեց, որ աշխատում է Էրդողանի հետ՝ Իդլիբի հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Իդլիբի հարցով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Ես լավ խոսակցություն եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Նա չոր մարդ է, սակայն մենք լավ հարաբերություններ ունենք։ Նա չի ուզում, որ այնտեղ հազարներով ու հարյուր հարզաներով մարդիկ սպանվեն։ Մենք խոսել ենք Իդլիբի հարցի շուրջ, եւ աշխատում ենք միասին, թե ինչ կարող ենք անել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Թրամփն ու Էրդողանը խոսել են Սիրիական կարգավորման մասին։