Եթե դա տեղի ունեցավ, նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախությունից

Եթե դա տեղի ունեցավ, նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախությունից

Ընդդիմության մեր հարգելի ներկայացուցիչները երկար ժամանակ այն խոսույթն են զարգացնում, որ պետք է հրաժարվել պրահյան պայմանավորվածություններից եւ Ալաթիի գործընթացից: Ես ուղիղ ասում եմ, որ դա նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախությունից, որովհետեւ պրահյան պայմանավորվածությունը եւ Ալմաթիի հռչակագիրը արձանագրել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը այն բանից հետո, երբ դա տեղի է ունեցել 2022թվականի հոկտեմբերի 6-ին։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բա ինչո՞ւ  հարց չեք տալիս, թե դա ինչ ժամանակաշրջան է: Դա մի ժամանակաշրջան է, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա եւ մեր դաշնակիցներից եղել է զրո արձագանք:
Ընդ որում, ես հիշում եմ 2021թվականի մայիսի իրադարձությունները, երբ մեր ընդդիմության ներկայացուցիչները ասում էին՝ բա Հայաստանի զորքը չի կռվել, հլը ՀԱՊԿ-ից եք դուք աջակցություն ակնկալո՞ւմ: Հայաստանի զորքը մարտի մեջ չի մտել, դուք ի՞նչ իրավունքով եք ՀԱՊԿ-ին մեղադրում: Հետո եկավ 2021թվականի նոյեմբերը, երբ լուրեր էին տարածում, թե ոնց որ թե Հայաստանը այն հոդվածով չի դիմել ՀԱՊԿ-ին, որով պետք  է: Հետո եկավ 2022թվականի սեպտեմբերը, մեր ԶՈՒ-Ն մտավ մարտի մեջ, բայց պարզվեց, որ էլի զրո ռեակցիա: Մենք հասկացանք, որ այստեղ մեր անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է լեգիտիմ հիմքերին հղում անել Հայաստանի տարածքային ամբողջականության»,- հայտարարեց Փաշինյանը: